ԱՄՆ դեսպանությունը հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և պաշտպանության նախարարի հայտարարությունը


17:29 , 15 հոկտեմբեր, 2013

ԱՄՆ դեսպանությունը հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և պաշտպանության նախարարի հայտարարությունըPanorama.am-ը գրում է.

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևիհայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ն խորհուրդ է տվել ընտրություններում միասնական ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիին տալ ձայների 25%-ը, սուտ է»: Ըստ ադրբեջանական «Haqqin.az» լրատվական պորտալի` «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատանը:

Պորտալը հիշեցնում է, որ նախօրեին լրագրողների հետ ունեցած իր հարցազրույցում Ռամիզ Մեհտիևն ասել է, որ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք խորհուրդ են տվել Ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ձայների 25%-ը, իսկ 74-75 վերցնել իրենց. այդպիսի հարաբերակցության դեպքում ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատականը հավասարակշռված կլինի:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նաև մեկնաբանել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի միջև կայացած հանդիպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ