17:22 , 15 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Կենտրոնական Վիետնամում «Նարի» թայֆունի պատճառով ավելի քան 122 հազար մարդ է տարհանվել:
Թայֆունը երկրի կենտրոնական հատված հասել է հոկտեմբերի 15-ի առավոտյան: Ավելի ուշ թայֆունը հասել է նաև ափամերձ հատվածները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին: Քամու արագությունը հասել է 102 կիլոմետր ժամի:
«Նարի»-ի հետևանքով վնասվել են հարյուրավոր տներ, իսկ օդանավակայանում հետաձգվել են թռիչքների մեծ մասը: