Իրանը պատրաստ է ցրել Արևմուտքի մտավախությունները՝ կապված միջուկային ծրագրի հետ


16:46 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանի փոխվարչապետ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցրել Արևմուտքի մտավախությունը՝ կապված իր միջուկային ծրագրի հետ: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

«Չնայած այն բանին, որ մենք Արևմուտքի երկրների մտավախությունը անհիմն ենք համարում, պատրաստ ենք ցրել դրանք՝ դիմելով կարգավորման միջազգային օրենսդրության մեխանիզմներին»,- ասել է Սալեհին:

Հիշեցնենք, որ Ժնևում այժմ բանակցումեն Իրանի և «վեցյակ»-ի (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ներկայացուցիչները: