Հաշմանդամ չինացին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ օդանավակայանում ռումբ պայթեցնելու համար


16:20 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Չինաստանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել սայլակավոր հաշմանդամ Ցզի Չժունսինին, որը 2013թ. հուլիսին ինքնաշեն ռումբ էր պայթեցրել Պեկինի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դատապարտյալի փաստաբանին: 

32-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կանխամտածված պայթյուն իրականացնելու մեջ: 

Ցզին ռումբը բերել էր օդանավակայան այն բանից հետո, երբ տրանսպորտային ոլորտի աշխատակիցները նրան արգելել էին փակցնել թռուցիկներ, որոնք պետք է իր վիճակի նկատմամբ ուշադրություն առաջացնեին: 

Պայթյունից միակ տուժածը եղել է հենց հաշմանդամը: Փաստաբանի խոսքով՝ պայթուցիկ սարքը պետք է գրավեր իր հաճախորդի ծանր վիճակի նկատմամբ ուշադրություն, այն պայթել է միայն սխալմամբ: 

Դատապարտյալը հայտնել է, որ ինքը վաղուց էր ձգտում իշխանությունների կողմից արդարադատության. 2005թ. նրան ոստիկանները ծեծել էին, ինչի արդյունքում նա դարձել էր հաշմանդամ: