Ջիբրալթարում կապիկները հարձակվել են զբոսաշրջիկների վրա


20:21 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ջիբրալթարի Upper Rock արգելոցում մակակաները հարձակվել են Մեծ Բրիտանիայից ժամանած 4-ամյա աղջկա ու նրա տատիկի վրա: Զբոսաշրջիկները հոսպիտալացվել են: 

Կապիկները կծել են աղջկա դաստակը, իսկ տատիկը հարձակումներից պաշտպանվելիս վնասել է ձեռքը: Երկուսն էլ հիվանդանոցից նույն օրը դուրս են գրվել: 

Սա առաջին դեպքը չէ, երբ կապիկները հարձակվում են զբոսաշրջիկների վրա՝ գրում է Daily Mail-ը: 

Անցած տարի Ջիբրալթարի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ կապիկները դադարել են վախենալ մարդկանցից: