Բաքվում տեղի է ունեցել բախում ռուս և ադրբեջանցի երկրպագուների միջև


16:08 , 15 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ադրբեջան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից մի քանի ժամ առաջ ոչ մեծ բախում է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև: Այս մասին փոխանցել է «Սպորտ Էքսպրես»-ի թղթակից Ալեքսեյ Իվանովը:

Մի քանի ռուս երկրպագուներ, ամենայն հավանականությամբ ալկոհոլ օգտագործած վիճակում, անցել են Բաքվի փողոցներով կազմակերպված շարասյունով՝ վանկարկելով ի պատիվ Ռուսաստանի հավաքականի: Դա դուր չի եկել տեղի բնակիչներին, և նրանք փորձել են կանգնեցնել ռուսներին: Պատահարը չի վերածվել մասսայական ծեծկռտուքի, սակայն հյուրերը վրդովմունք են հայտնել տեղի բնակիչների մոտ դանակների առկայությունից: