Գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը մարդկանց հետ «չինգաչունգ» խաղալիս միշտ հաղթում է


15:53 , 15 հոկտեմբեր, 2013

Այո, մարդկությունը դատապարտված է պարտության: Տոկիոյի համալսարանի Իշիկավա Օկու լաբորատորիայի գիտնականները ստեղծել են մի ռոբոտ, որը մարդու հետ «Չինգաչունգ» («քար, մկրատ, թուղթ») խաղալիս երբեք չի պարտվում: Այս ռոբոտը կարողանում է ընկալել ձեռքի շարժումները և միլիվայրկյանից էլ քիչ ժամանակահատվածում ցույց է տալիս այն նշանը, որը հաղթանակ է բերում իրեն: Անշուշտ, սա լոկ զվարճանք է ու խաղ, սակայն նորամուծությունները սրանով չեն սահմանափակվում: Շուտով գիտնականները կստեղծեն այլ ժամանակակից ռոբոտներ, ասենք այնպիսիք, որոնք երբեք չեն պարտվում «Ռուլետկա» (պտուտախաղ), կամ ավելի վատ «Ռուսական ռուլետկա» խաղում: Հեյ, «Skynet»-ն է գալիս: