Որտեղ են նկարահանվել հայտնի ֆիլմերի հայտնի տեսարանները (23 Photo)


20:30 , 15 հոկտեմբեր, 2013

Լավ ֆիլմը ճանապարհորդելու առիթ է տալիս, թեկուզ միայն մեր երևակայության մեջ: Սակայն հնարավոր է իրականում այցելել այն վայրերը, որտեղ նկարահանվել է Ձեր սիրելի ֆիլմը: Հասկանալի է, որ ներկայումս համակարգչային հնարավորությունների շնորհիվ կարելի է ստեղծել արհեստական աշխարհներ, բայց նույնիսկ ամենահմուտ մասնագետները ոգեշնչվում են իրական վայրերից:

 

Հարի Փոթեր  

Թեք նրբանցք
Նկարահանման վայր: Leadenhall
Թեք նրբանցքի նկարահանումների համար օգտագործվել էր Լեդենհոլլ շուկան Լոնդոնում: Այս հսկայական մթերային շուկան գործում է Միջին դարերից մինչ այսօր:  

 

Հոգվարթս, թռիչքների դաշտ
Նկարահանման վայր: Alnwick Castle
Արդեն 700 տարի է, ինչ Էնիկ ամրոցի տերերն են դուքս Նորտումբերլենդները: Այն համարվում է Բրիտանիայի երկրորդ ամենամեծ բնակելի ամրոցը: Ամրոցի միջնադարյան մռայլությունը գրավել է բազմաթիվ ռեժիսորների, ինչի արդյունքում այն կարելի է տեսնել մի շարք ֆիլմերում:

 

Արգելված անտառը
Նկարահանման վայր: Black Park, Iver Heath, Buckinghamshire
Այս անտառում ծառերն այնքան խիտ են աճում, որ նույնիսկ ամենապայծառ եղանակին մթնշաղ է տիրում:

 

Հոգվարթսի գրադարանը
Նկարահանման վայր: Bodleian Library, Oxford
Օքսֆորդի գրադարանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի ամենահին գրադարանը: 1610թ.-ից արտոնություն ունի ստանալու երկրում հրատարկված յուրաքանչյուր գրքի օրինակը:  

 

Մակգոնագալլ սենյակ
Նկարահանման վայր: Durham Cathedral
Durham Cathedral-ն առաջին բրիտանական հուշարձանն է, որը ներառվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում:

 

Հոգսմիդ կայարան
Նկարահանման վայր: Goathland Station, North Yorkshire
Հոգսմիդ կայարանը, որտեղ ժամանում է Հոգվարթս-էքսպրեսը և տանում է աշակերտներին Մոգության և Կախարդության դպրոց, գտնվում է Յորքշիրում և հենց այստեղ են ընթացել ֆիլմի նկարահանումները:  

 

Մոգության նախարարություն
Նկարահանման վայր: Great Scotland Yard, Scotland Place
Այս վայրը հայտնի է նրանով, որ այն համարվում է Լոնդոնի ոստիկանության կենտրոնի ետնամուտքը:  

Ավատար

 

Չինական Հունյան շրջանում գտնվող Ցզյանկունչժու սարը ներշնչել է Ջեյմս Քամերոն ստեղծելու Պանդորայի հիասքանչ տեսարանները: Նկարահանման խումբը մի քանի օրեր շարունակ լուսանկարում էր սարը և շրջակա տեղանքը:

 

Ֆիլմի ցուցադրությունից հետո Հունյան շրջանը դարձավ զբոսաշրջային հայտնի կենտրոն:  

 

Տյանմեն սարի վրա, որը բառացիորեն թարգմանվում է որպես «Երկնային դարպասներ», 1430 մետր բարձրության վրա կառուցված է ապակե կամուրջ: Այն դիտման հարթակ է հանդիսանում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում:


Սանկտում

 

Esa-ala քարանձավ
Նկարահանման վայր: Aquismón, Մեքսիկա

Ֆիլմի սյուժեն հիմնված է քարանձավների վրա: Ֆիլմում պատմում է Նոր Զելանդիայում գտնվող Esa-ala քարանձավի մասին, սակայն նկարահանումները տեղի են ունեցել Մեքսիկայի մեկ այլ քարանձավում՝ Sotano de las Golondrinas-ում:  Իր խորությամբ Sotano de las Golondrinas-ը համարվում է աշխարհի ամենախոր քարանձավներից մեկը:

 

Այն շշաձև կառուցվածք ունի, որի մուտքը ամենադժվարանցանելի հատվածն է: Հենց իր կառուցվածքի համար այն այդքան խորը չի երևում, իսկ իրականում նրա խորությունը 376 մետր է կազմում:

 

Մատանիների տիրակալը

 

Հոբբիթոն
Նկարահանման վայր: Մատամատա, Նոր Զելանդիա

Հայտնի է, որ «Մատանիների տիրակալը» եռապատումը նկարահանվել է Նոր Զելանդիայում: Նկարահանման ավարտից հետո որոշվեց չհանել դեկորացիաները և թողնել իրենց տեղում: Դրան համաձայնվեց նաև այդ տարածքի սեփականատերը:

 

Առաջին ֆիլմի ցուցադրությունից հետո Մատամատայում սկսվեց զբոսաշրջիկների ահռելի ներհոսք: Դրա կապակցությամբ քաղաքը ստացավ երկրորդ, բայց ոչ պաշտոնական անվանումը՝ Հոբբիթոն :

 

Օլիմպիա սարը, Նոր Զելանդիա

 

Մանգավերո գետը, Նոր Զելանդիա

 

Աստղային պատերազմներ

 

Նկարահանման վայր: Տատուին

Փոքրիկ քաղաք է Թունիսի հարավային մասում: Հենց այստեղ է ռեժիսոր Ջորջ Լուկասը նկարահանել աշխարհահռչակ ֆիլմի որոշ դրվագները:


Կորուսյալները  սերիալը

 

Նկարահանման վայր: Օահու կղզի, Հավայի

Օահուն ամենամեծ Հավայան կղզիներից մեկն է: Այստեղ է գտնվում մայրաքաղաք Հոնոլուլուն: Չենք չափազանցի, եթե ասենք, որ Օահուն իրական դրախտ է Խաղա օվկիանոսում:


Սարդ-մարդը

 

Նկարահանման վայր: Լոս-Անջելեսի պատմության թանգարան

Ֆիլմում այս թանգարանն իրենից ներկայացնում էր գիտական համալսարան, որտեղ փոփոխված ԴՆԹ-ով սարդը կծում է Փիթեր Փարկերի ձեռքը: Սա ԱՄՆ-ի ամենամեծ թանգարաններից մեկն է: Այստեղ հավաքված են 35 միլիոն տարբեր էքսպոնատներ, որոնք ներառում են 4.5 միլիարդ տարվա պատմություն: