Իտալիայի հավաքականի կազմը


15:14 , 15 հոկտեմբեր, 2013

Իտալիայի հավանական կազմըArmsport.am-ը գրում է.

Հոկտեմբերի 15-ին, Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Իտալիայի ընտրանուն՝ անցկացնելով ԱԱ-2014-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը:

 
Նեապոլում գտնվող armsport.am-ի գլխավոր խմբագիր Արթուր Նազարյանն իտալացի լրագրողներից տեղեկացել է, որ Իտալիայի հավաքականի կազմն արդեն հայտնի է: Հարցականի տակ է միայն Մարիո Բալոտելիի մասնակցության հարցը, ով վնասվածք ունի:
 
Եթե նա դուրս չգա ասպարեզ, ապա մեկնարկային կազմում կլինի Օսվալդոն:
 
Իտալիայի հավաքական (4-1-4-1).
Դարպասապահ - Մարկետի
Պաշտպաններ - Աբատե, Բոնուչի, Աստորի, Պասկուալ
Կիսապաշտպաններ - Պիրլո, Ֆլորենցի, Ակվիլանի, Մոնտոլիվո, Ինսինե
Հարձակվող - Բալոտելի (կամ՝ Օսվալդո)