13:20 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոնիանիին:
«Ես հաստատում եմ ձերբակալության փաստը: Մյուս մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասել է նա:
Նշենք, որ փետրվարի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Կեզերաշվիլիի հանդեպ, որը ներգրավված է «Իմեդի» հեռուստաընկերության գործում, որպես խափանման միջոց ընտրել էր կալանքը: