Մեկնարկում են միջուկային ծրագրի շուրջ Արևմուտք-Իրան նոր բանակցությունները


13:04 , 15 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ժնևում մեկնարկում են արևմտյան երկրների և Իրանի բանակցությունները` վերջինիս միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է France 24-ը:

Դրանք հնարավոր է հանգեցնեն Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների մեղմմանը, եթե Իրանը կոնկրետ քայլեր ձեռնարկի: Ավելի վաղ այս մասին ակնարկել էր ԱՄՆ-ն, ինչին Իրանը պատասխանել էր, թե դա ժամանակ կպահանջի:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից, միջև բանակցությունները կտևեն երկու օր` երեքշաբթի և չորեքշաբթի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ