12:51 , 15 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի Կիրովի շրջանում ահաբեկչություն է կանխվել, որը նախապատրաստվել է անցկացնել քիմիական զենքի վնասազերծման և պահպանման օբյեկտում:
Իրավապահները ձերբակալել են երկու կովկասցիների՝ 19 և 21 տարեկան, ովքեր շրջան ժամանել են Մոսկվայից, հայտնում է rbc.ru-ն: Հաղորդվում է, որ նրանք եղել են վահաբիզմի հետնորդներ: Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցուցաբերել իրավապահներին:
Քիմիական զենքի վնասազերծման և պահպանման օբյեկտում ահաբեկչությունը կարող էր հանգեցնել հարյուրավոր զոհերի:
Ահաբեկիչները ծրագրել են պայթյուն իրականացնել այդ հատվածում գտնվող լքված տներից մեկում: Նրանք իրենց մոտ են պահել ինքնաշեն պայթուցիկ: Բացի դրանից, նրանց մոտ եղել է ծայրահեղական գրականություն:
Հարուցվել է քրեական գործ: