12:44 , 15 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հույս ունի, որ իր թիմը կհաղթի Չեխիայի ընտրանուն և կապահովի երկրորդ տեղը «B» խմբում, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը: Այս խմբում միանգամից 4 թիմ է հավակնում երկրորդ տեղին, որը որոշակի հանգամանքների դեպքում կարող է իրավունք տալ` մասնակցելու փլեյ-օֆֆին:
«Հիմա չենք կարող մեզ թույլատրել` մտածելու անցումային խաղերի մասին,- Պենևի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Պետք է մտածենք միայն այն մասին, որ պարտավոր ենք լավ խաղալ չեխերի դեմ: Խնդիրը լավ ֆուտբոլ ցուցադրելն ու հաղթելն է: Իսկ հետո արդեն միայն Աստծուց է կախված` կանցնե՞նք առաջ, թե՞ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ