12:32 , 15 հոկտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» խաղացող Գարեթ Բեյլը ապահովագրված է իր տեղափոխության համար վճարած գումարի չափով: Այդ մասին, հղում կատարելով արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պերեսը նշել է, որ Լոնդոնի «Տոտենհեմին» 91 մլն եվրո են վճարել կիսապաշտպանի համար, և հենց այդքան էլ կազմում է ուելսցու ապահովագրության գումարը, որը նա կստանա վնասվածքի դեպքում կարիերան ավարտելու պարագայում: Հատկանշական է, որ ամռանը Իսպանիա տեղափոխված Բեյլը վնասվածքների պատճառով մասնակցել է մադրիդցիների միայն երկու հանդիպումներին: Պերեսը նաև չի հաստատել այն տեղեկությունները, թե Բեյլի մոտ վիրահատական շտապ միջամտություն պահանջող միջողնաշարային ճողվածք է հայտնաբերվել: Ակումբի նախագահը պնդում է, որ մարզիկը բացարձակապես առողջ է, և կմասնակցի Իսպանիայի առաջնության հերթական խաղին: Հոկտեմբերի 19-ին «Ռեալը» հյուրընկալելու է «Մալագային»: