11:46 , 15 հոկտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Նուբարաշենի 9-րդ փողոցի մոտակա ձորում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Վարդենիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 8000 քմ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մելիք Ադամյան փողոցում՝ «Թուրիս» առողջարանային համալիրի մոտակայքում, այրվել է 2100 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: