19:33 , 15 հոկտեմբեր, 2013
Պայթելու չափ հանգիստ եմ,
Թրթռացող սրտով ինքնավստահ եմ,
Ականջներումս միայն քո խոսքերն են,-
Իսկ ես քեզ մոռացել եմ,
Ատելու չափ հարազատ ես ...
Աչքերիս առաջ մեր վերջին հանդիպումն է,
Ինձ չցավեցնելու մասին քո խոստովանությունը,
Անգամ շոկոլադի համն է մնացել իմ բերանում՝
Վերջին բանը որ կիսեցինք իրար հետ,
Հետո, մի քայլ ու կգա վաղը,
Որին սպասել եմ հուշերի ու ցավի գավը ձեռքիս,
Անորոշությանն ու արդեն հայտնի մենությանն ընդառաջ,
Ատելու չափ հարազատ ես ...