Խոշոր ավտովթար Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ


11:22 , 15 հոկտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 77 VՍ 773 համարանիշի, Mercedes մակնիշի 21 ՏԼ 186 համարանիշի և ВАЗ 21 015 մակնիշի 29 ՏՕ 457 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ