Թաիլանդում անցկացվում է Տանջանքների փառատոնը (12 Photo)


22:30 , 16 հոկտեմբեր, 2013

Փհուկետ կղզում սկսվել է Տանջանքների ամենամյա փառատոնը՝ իրենց բոլոր հնարավոր ձևերով տանջելու սիրահարների մշտական վայր: Իշխանությունները խորհուրդ չեն տալիս առավել զգացմունքային զբոսաշրջիկներին մասնակցել այդ փառատոնին:

Որոշ բուդդիստներ հավատում են, որ ինքնախոշտանգումը կքավի նրանց բոլոր մեղքերը:

Մեղքերը քավելու համար փառատոնի մասնակիցները պատրաստ են էքստրեմալ պիրսինգ անել՝ օգտագործել ամենատարբեր առարկաները:

Յուրահատուկ ուշադրություն է դարձվում կրակով քայլելու ավանդույթին:

Այդ փառատոնը տևում է 9 օր: Հոկտեմբերին Փհուկետ կղզում եղանակը լիովին համապատասխանում է փառատոնի թեմատիկային: Այդ ժամանակահատվածը շատ ամպամած է:

Փառատոնի ժամանակ մասնակիցները խիստ վեգետարիանական դիետա են պահում և հետևում են պատվիրաններին՝ մի սպանիր, մի խաբիր, մի շնացիր, մի չարախոսիր:

Բոլոր նրանց, ովքեր մասնակցելու են փառատոնին, չի թուլատրվում ապրել հյուրանոցներում նախքան փառատոնը:

Չնայած նրան, որ Տանջանքների փառատոնը համարվում է աշխարհի ամենադիտարժան և հետաքրքիր իրադարձություններից մեկը, Թաիլանդի կառավարությունը խորդուրդ է տալիս չափազանց զգացմունքային զբոսաշրջիկներին չայցելել այդ փառատոնը: