Լոռու մարզում ևս մեկ սիբիրախտով հիվանդ կենդանի են հայտնաբերել


11:04 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու մոտ, որը պատկանում է համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին:

Այդ հիվանդ կենդանու մսեղիքը՝ 55 կգ, և կաշին վնասազերծվել և ոչնչացվել են: Ծառայությունը Հարթագյուղ համայնքի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիներին կրկնապատվաստել է հակասիբիրախտային պատվաստանյութով:

Իսկ սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ մորթ իրականացրած բնակիչների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ ըստ Հայաստանի օրենսդրության: Նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս պահի դրությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հիվանդության նոր դեպքեր չկան: