10:37 , 15 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Երեքշաբթի օրն իրանական դատարանը վճիռ է կայացրել Հարավային Կորեայի քաղաքացու դեմ` գաղտնի օբյեկտները լուսանկարելու համար դատապարտելով 7 տարվա ազատազրկման, հայտնում է «Վզգլյադ»-ը:
Ձերբակալությունից երկու օր անց Իրանը տեղյակ էր պահել Հարավային Կորեայի ԱԳՆ-ին, որ Կիմ անունով 44-ամյա կորեացու է ձերբակալել 2012-ի հոկտեմբերին: Կիմին պետական անվտանգության օբյեկտները լրտեսելու մեղադրանք էր ներկայացվել: Նա, մասնավորապես, լուսանկարել էր ոստիկանության բաժիններ, օտարերկրյա դեսպանատներ, ռազմական օբյեկտներ և սահմանապահ կետեր:
Ըստ իրանական կողմի՝ կորեացին այդ լուսանկարները պետք է փոխանցեր այլ պետության հատուկ ծառայությունների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ