Իրանի նախագահն ազատության կոչ է արել գիտության և կրթության մեջ


09:30 , 15 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ազատության կոչ է արել ակադեմիական ոլորտում և հայտարարել է, որ Իրանի ինտելեկտուալներին պետք է թույլատրել այցելել միջազգային խորհրդաժողովներին:

Թեհրանի համալսարանում ուսանողների մոտ ելույթ ունենալիս, Ռուհանին հայտարարել է, որ իր վարչակազմը չի հանդուրժի «կանխակալ ճնշումը» համալսարանների նկատմամբ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուհանին առաջարկել էր թեթևացնել սոցցանցեր մուտք գործելն ու ավելի թեթև պահանջներ դնել կանանց արտաքին տեսքի վերաբերյալ:

Նշենք, որ այս հարցում Ռուհանին բախվում է պահպանողական ընդդիմության հետ: