«168 ժամ». Խոսրով Հարությունյանի եղբայրը՝ Սամվել Հարությունյանը, իր դստեր հարսանյաց հանդեսի հրավիրատոմսերը տպագրել է ռուսերեն


08:46 , 15 հոկտեմբեր, 2013

«Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբայրը՝ Սամվել Հարությունյանը, ով թիվ 3 հիվանդանոցի սեփականատերն է, իր դստեր հարսանյաց հանդեսի հրավիրատոմսերը տպագրել է ռուսերեն։ Սա հրավերքը ստացողներին առիթ է տվել մտածելու, որ Հարությունյանների ընտանիքը Հայաստանի Մաքսային միություն մտնելու որոշումից հետո անցել է ռուսերեն գրագրության։ Ոմանք չեն բացառում, որ հնարավոր է առաջիկայում հիվանդանոցի պաշտոնական գրագրությունը ևս կատարվի բացառապես ռուսերենով»,–գրում է թերթը։