«Վիտամին» ակումբի տղաները օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում էին: Նրանք մեկնել էին համերգային շրջագայության:

Թիմը հիմա Հայաստանում է և ArmStar.am-ի հետ կիսվեցին համերգի և ամերիկացի հանդիսատեսի հետ ունեցած շփման մասին: «Եղել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համերգներ ենք ունեցել Լոս Անջելեսում, Ֆրեզնեում և Լաս Վեգասում: Մեկնել էինք հիմնական կազմով: Մոտ 4-5 համար հատուկ բեմադրել էինք Ամերիկայի հայության համար: Այստեղ այդ համարները չենք ցուցադրի, քանի որ վերաբերում են այնտեղի հայերի կենցաղին, ապրելակերպին, սովորություններին…

Ի դեպ Ամերիկայի բեմում մի համար ունեցանք նաև ավտոսպասարկման կետի աշխատողի հետ, ով ազգությամբ հայ է` Գուրգեն անունով: Նրա հետ ծանոթ էինք, հրավիրեցինք, որ երգի: Նրա տեսահոլովակը Youtube-ում 3 միլիոնից ավելի դիտում ունի: Խոսքը Shift It երգի մասին է… Նրան ամերիկաբնակ հայերը ևս շատ բուռն ողջունեցին…»,- պատմում են Vitamin-ի տղաները:

Ավտոմեխանիկ Գուրգենի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հայ արտիստները հաճախ են դժգոհում, որ հայերս անգամ ծափահարելու կուլտուրա չունենք: Հետաքրքրվեցինք հայաստանցի ու ամերիկացի հայերի ընդունելության տարբերությունների մասին: Այս մտքի հետ վիտամինցիները համամիտ չէին. «Ե’վ այստեղ, և’ դրսում Vitamin-ի համերգասրահում միշտ ծափահարություններ են լսվում, մեր հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում մեզ: Տարբերությունը միայն այն է, որ այնտեղի հայերն ավելի կարոտ են հայկական ամեն ինչի, հայկական հումորի: Նրանց կողմից սիրվեցին մեր բոլոր համարները: Հատկապես լավ ընդունելության են արժանանում երաժշտական համարները… Հետո էլ մենք առաջին անգամ չէինք Ամերիկայում, մենք ավանդաբար ամեն տարի շոու ծրագրերով մեկնում ենք արտասահման»,-պատասխանեցին «Վիտամին» ակումբի տղաները:
Շարունակությունը՝ այստեղ