08:30 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կակաոյի, հետևաբար նաև շոկոլադի գինը վերջին տարվա ընթացքում հասնում է ամենաբարձր մակարդակին: Այս մասին գրում է CNN Money-ն:
Դա առաջին հերթին կապված է կակաո արտադրող երկրների վատ եղանակային պայմանների հետ:
Կակաոյի յուղի գինն աճել է 70 տոկոսով:
ԱՄՆ-ում շոկոլադի գներն աճել են 7 տոկոսով:
«Շոկոլադը պետք է հասանելի հաճույք լինի: Արտադրողները մեծ ջանքեր են գործադրում գնաճը կանխարգելելու համար: Սակայն կակաոյի մեծ պարունակություն ունեցող դառը շոկոլադի սիրահարները ամեն դեպքում, կտուժեն»,- ասել է Վաշինգտոնի հրուշակագործների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչը: