Թբիլիսիում ակցիա է տեղի ունեցել` Սոչիի օլիմպիադային մասնակցելու դեմ


00:50 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նախօրեին Թբիլիսիում երեկոյան ռոք ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ Վրաստանի` Սոչիի օլիմպիադային մասնակցության: Այս մասին հաղորդում է Trend-ը:

Ակցիային մասնակցել են վրացական հայտնի ռոք խմբեր և կատարողներ` Նիազ Դիասամիձեն և «ԶԶԱ» խումբը, Լադո Բուրդուլին, Green Room-ը, Զումբան, Կետատոն, Նետը և այլն:

«Մենք ազատ երկրի զավակներ ենք, տարբեր հայացքների տեր քաղաքացիներ և միանում ենք Սոչիի օլիմպիադան բոյկոտելու ակցիային»,- հայտարարել են մասնակիցները:

Հրապարակում մի քանի հազար քաղաքացիներ են հավաքվել, ովքեր Սոչիի օլիմպիադային Վրաստանի մասնակցելու դեմ ստորագրահավաք են կազմակերպել և մի քանի օր անց միջնորդագիրն իշխանություններին կփոխանցեն: