Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ԲՄՎ»-ն գլորվել է ձորը


00:33 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 35ՍՏ491 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1982թ. ծնված Ալբերտ Միգոյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 8 մ խորությամբ):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Զոհեր և վիրավորներ չկան: