Ահմեթ Դավութօղլու. «Հայաստանի հետ մեր հարաբերությունները ներկայումս ավելի լավ են, քան 10 տարի առաջ էր»


19:36 , 14 հոկտեմբեր, 2013

Ահմեթ Դավութօղլու. «Հայաստանի հետ մեր հարաբերությունները ներկայումս ավելի լավ են, քան 10 տարի առաջ էր» Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական «Neue Zürcher Zeitung» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:

Նա, նշելով, որ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրենց սկզբունքային ծրագիրն է, ասել է.«Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման համար անհրաժետ է, որ մյուս կողմը նույնպես գործակցի մեզ հետ: Վերջին 10 տարում Հունաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բավականին զարգացրեցինք: Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր կնքեցինք: Միայն ԵՄ-ի հետ ազատականացման չկարողացանք հասնել:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում հանեցինք վիզայի ռեժիմը այն երկրների համար, ում հետ հակամարտություն ունենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ