Էլիտար մարմնավաճառուհին 280.000 դոլար եկամտահարկ է վճարել


21:21 , 14 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Բրիտանական դատարանը պարտավորցրել է էլիտար մարմնավաճառուհուն վճարել 280.000 եկամտահարկ, հակառակ պարագայում նրան սպասում էր 30 ամսվա կալանք:

Pravo.ru-ի փոխանցմամբ, 30-ամյա Դոնյա Ասյուտեն 2 տարվա ընթացքում վաստակել է 500.000 դոլար և ոչ մի կոպեկ հարկ չի վճարել:

Կինը, ով մեկ գիշերվա ընթացքում 1000 դոլար է աշխատում, տուն է վարձակալել Լոնդոնի ամենաթանկարժեք՝ Նայթսբրիջ շրջանում:

Ասյուտեն խոստովանել է, որ ինքը մարմնավաճառ է և խուսափել է հարկերից: Նա պարտավորվել է վճարել բոլոր հարկերը: