19:00 , 14 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ավստրիական Der Standard պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն մեկնաբանել է ռուսական կողմի՝ վրաց-հարավօսական սահմանին գործողությունները և խոսել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հեռանկարի մասին, փոխանցում է inopressa.ru-ն։
Դիվանագետն ամբողջությամբ համաձայնվել է պարբերականի այն ենթադրությունների հետ, որ Ռուսաստանը, «Հարավային Օսիայի հետ սահմանին փշալարեր անցկացնելով, խախտում է 2008-ի պատերազմից հետո կնքված համաձայնագիրը»։
«Ցավոք, բացառությամբ միջազգային օգնության, մենք չունենք դրան խոչընդոտելու մեկ այլ միջոց։ Չէ՞ որ մենք հենց սկզբից հայտարարել էինք, որ չենք տրվի սադրանքներին և ուժ չենք կիրառի»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ