Վոլոդյա Ավետիսյանի դատը հետաձգվեց. փաստաբանը նրան անազատության մեջ պահելը անհիմն է համարում


18:42 , 14 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատը հետաձգվեց: Ինչպես Վերաքննիչ դատարանի դիմաց հայտարարեց նրա փաստաբան Արա Զաքարյանը, դատարանը որոշում է կայացրել, որ դատին անպայման պետք է մասնակցի նաև քննիչը, և քանի որ այսօր նա ներկա չէ, այդ պատճառով դատը հետաձգվեց:

«Անհասկանալի է, թե նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը որն է, քանի որ նա ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, ոչ մի փաստաթղթի չի ծանոթացել, իսկ դատական նիստը ձգձգելը անհիմն է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ