18:30 , 14 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում տարօրինակ և սարսափազդու միջադեպ է տեղի ունեցել: Կրծքի քաղցկեղի դեմ ուղղված չարտոնագրված երթի մասնակից մի կին, որի նպատակը քաղցկեղով տառապող մարդկանց վրա հանրության ուշադրությունը բևեռելն է եղել, անհասկանալի միջոցով խցանված է մնացել բացովի կամրջի արանքում` գետնից 6 մ բարձրության վրա. գրում է NY Daily News-ը:
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է 55-ամյա կինը կախված մնացել կամրջի վրա, իսկ նրա ոտքերի տակ երկաթուղու գծերն են: Միջադեպն ամբողջովին անհասկանալի է, քանի որ կամուրջները առանձնանալուց առաջ մի քանի անգամ բարձր հնչում է նախազգուշացման ազդանշանը: