21:01 , 14 հոկտեմբեր, 2013
Ladynews.am-ը գրում է.
Արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում եք տղամարդու հետ, ազատ ժամանակը միասին անցկացնում, գնում եք նրան հյուր, մնում գիշերն իր մոտ, սակայն չեք զգում Ձեզ նրա օրինական ընկերուհու կարգավիճակում:
Նա Ձեզ չի ծանոթացնում իր ընտանիքի անդամների, ընկերների հետ, ապագայի մասին չի խոսում ու պլաններ չի կազմում: Իսկ երբ Դուք փորձում եք խոսակցություն սկսել այդ թեմայով, հարցնում եք ով եք դուք միմյանց համար, նյարդայնանում է ու պատասխանում «կներես, բայց ես լուրջ հարաբերությունների պատրաստ չեմ» հենց նույն պահին գրկելով ու համբուրելով Ձեզ. կարծես ոչինչ էլ չի եղել:
Յուրաքանչյուրս էլ նման պահերի ընկնում ենք մտորումների մեջ ինչո՞ւ նա պատրաստ չէ: Կարելի է հենց տղամարդուց հարցնել, բայց քիչ է հավանական, որ նա անկեղծ կլինի ու կասի պատճառները: Որպեսզի Դուք Ձեզ չտանջեք, սիրելի լեդիներ, Ladynews.am-ը կազմել է այն հավանական պատճառների ցուցակը երբ տղամարդն իրեն այդպես պահում:
Նա դեռ նախկին հարաբերություններից չի ձերբազատվել: Տղամարդկանց «անվճռականության» 50 տոկոսի պատճառը հենց սա է: Որոշ տղամարդկանց համար սա իսկապես կարող է լուրջ պատճառ լինել նոր հարաբերություններ սկսելու, եթե բաժանումը դժվար է եղել: Կինը կամ ընկերուհին դավաճանել է նրան ցավ պատճառելով: Ի դեպ, հաճախ այս պատճառը դառնում է արդարացում, իսկ իրականությունն այլ հիմքեր է ունենում:
Վախենում է պատասխանատվությունից: Ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ պատասխանատվություն կրել իրենցից բացի ուրիշ մեկի համար: Դառնալ ինչ-որ մեկի տղամարդը և ինչ-որ մեկին կոչել ընկերուհի, նշանակում է պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի կունենա տվյալ մարդու հետ: Տղամարդու ուսերին, ով լուրջ հարաբերությունների մեջ է, մի շարք խնդիրներ են դրվում, ինչը կարող է վախեցնել անգամ ամենաանվախ մաչոին: Խոսքը ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական աջակցության մասին է, իսկ դրան ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ:
Նա վախենում է ինչ-որ բան բաց թողնել: Որոշ տղամարդկանց համար լուրջ հարաբերությունները դրանք սիրելիի հետ երջանիկ պահերը չեն, այլ մնացած բոլոր աղջիկների հետ հարաբերությունների ավարտ: Այս դեպքում ընդհանրապես պետք չէ մտածել, որ նա Ձեզ հետ լուրջ հարաբերություններ կսկսի: Այնպես որ, եթե տեսնում եք, որ նրան դեռ զանգում են տարբեր աղջիկներ, ուժ գտեք Ձեր մեջ և խոստովանեք ինքներդ Ձեզ, որ Դուք այդ շարքում հերթականն եք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ