Հայկական եկեղեցին թուրքական Շանլիուրֆայում վերածվել է գոմի


18:06 , 14 հոկտեմբեր, 2013

Հայկական եկեղեցին թուրքական Շանլիուրֆայում վերածվել է գոմիPanARMENIAN.Net -ը գրում է.

Պատմական հայկական եկեղեցին Թուրքիայի Շանլիուրֆա գավառի Գերմուշ գյուղում օգտագործվում է որպես գոմ, գրում է hyetert.com-ը:

10 տարի առաջ հայերը վերանորոգեցին եկեղեցին, սակայն 3 տարի առաջ զբոսաշրջիկների առջև բացվելու փոխարեն, եկեղեցին որպես գոմ է օգտագործվում խոշոր եղջերավորների համար, հայտնում է urfadabugun.com-ը:

Մուտքի մոտ տեղադրված ցուցատախտակը պատմում է պատմական կառույցի մասին երեք լեզուներով, սակայն այդ վայրը զբոսաշրջային վայրի ամենևին նման չէ:

Մինչ 1915 թվականը Գերմուշ գյուղում հայեր են բնակվել: Այժմյան բնակիչները գանձեր որոնելու մոլուցքով տարված, որոնք իբր թաղված են հողում, մինչ օրս շարունակում են գյուղում անհամար փոսեր փորել: