70-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի


17:46 , 14 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արտաշատի Արազի փողոցի թիվ 8 տան դիմաց «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: