20:41 , 14 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հնարավոր է մոտակա 72 ժամվա ընթացքում ազատ արձակվի, Ուկրինֆորմին հայտնել է իրավապաշտպան Էդուարդ Բաղիրովը: Նրա խոսքով, Ուկրաինայի նախագահը նրան ներելու սահմանադրական իրավունք ունի:
Բաղիրովը կարծում է, որ ներումն անպայման տեղի կունենա, դրան խանգարում են միայն որոշ իրավական խնդիրներ:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահեցնում է, որ ճանապարհներ է փնտրում Ուկրաինայի «ամենացավոտ հարցի լուծման համար»: