16:43 , 14 հոկտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինն առաջարկում է, անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում, ԱՊՀ երկրների հետ սահմանել վիզային ռեժիմ: «Ես վիզային ռեժիմ մտցնելու կողմնակից եմ: Սակայն, զուգահեռ դրան, ես կողմ եմ, որպեսզի մեզ մոտ տևական ժամանակ ապրող և բարեխիղճ աշխատող մարդիկ, ովքեր ներգրավված չեն կոռուպցիայում և հանցագործություններում, ստանան ապրելու և աշխատելու նորմալ իրավունք»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է Լուկինը: Ըստ նրա, օրենքները կոպտորեն խախտող անօրինական ներգաղթյալների նկատմամբ պետք է ընդունվեն խիստ միջոցներ: «Փոքրամասնության նկատմամբ, որը, Աստված գիտի, թե ինչով է զբաղվում, պետք է ընդունվեն որոշակի միջոցներ, այդ թվում՝ նաև վտարումը»,-ասել է Լուկինը: