Հարավային Կորեային խնդրում են մեղմացնել պահանջները Google Maps-ի աշխատանքի համար


16:37 , 14 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Google կորպորացիան խնդրում է Հարավային Կորեային մեղմացնել պահանջներն այդ երկրում Google Maps-ի աշխատանքի համար: Ինչպես գրում է The New York Times-ը, չափազանց խիստ օրենսդրության պատճառով քարտեզագրական ծառայությունը կարող է օգտատերերին տեղաշարժի մասին տեղեկություն տրամադրել միայն հասարակական տրանսպորտում: 

Հարավային Կորեայում ոտքով, ավտոմեքենայով կամ հեծանվով տեղաշարժի մասին հստակ տվյալներ Google Maps-ը տրամադրել չի կարող:

Ինչպես նշվում է հոդվածում, այդ կերպ Սեուլը փորձում է կանխել քարտեզագրական տեղեկությունների հայտնվելը Հյուսիսային Կորեայի ձեռքում: