20:31 , 14 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Իտալիայի կառավարությունը պատրաստվում է վաճառել Մեծ ինկվիզիտորի առանձնատունը, Հռոմի պապի ամրոցը, վենետիկյան ծովածոցի կղզիներից մեկը և շատ այլ պատմական հուշարձաններ՝ պետական բյուջեի բացը լրացնելու համար, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Մոտ 50 տեսարժան վայրեր պետք է գանձարան բերեն 500 մլն եվրո։ Անմիջական եկամուտ ստանալուց բացի, կառավարությունը հույս ունի, որ առանձնատներն ու ամրոցները կվերածվեն ռեստորանների, թանգարանների և հյուրանոցների, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ