Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները


16:24 , 14 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Նոբելյան հանձնաժողովը հոկտեմբերի 14-ին հայտնել է տնտեսագիտության ոլորտում մրցանակակիր-տնտեսագետների անունները:

Շվեդական պետական բանկի աշխատակիցներ Յուջին Ֆաման, Լարս Պետերը և Ռոբերտ Շիլլերը դարձել են Նոբելյան մրցանակակիրներ: Նոբելյան հանձնաժողովը գնահատել է տնտեսագետների այն հետազոտությունները, որ վերաբերում են ակտիվների գների էմպիրիկ վերլուծությանը:

Անցյալ տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելի անվան մրցանակը ստացել են Էլվին Ռոտը և Լլույդ Շեպլինը: