Բելգիացի օլիմպիական մեդալակիրը թմրանյութեր է օգտագործել


16:00 , 14 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի բրոնզե մեդալակիր Շարլին վան Սինկը, ենթադրաբար, թմրանյութեր է օգտագործել:

Վերջերս Ռիո դե Ժանեյրոյում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ կատարված դոպինգ ստուգմամբ, մինչև 48 կգ քաշային կարգում հանդես եկող բելգիացի մարզուհու օրգանիզմում հայտնաբերվել են կոկայինի հետքեր: Անալիզի արդյունքների հաստատման դեպքում մարզուհին կարող է որակազրկվել մինչև 2 տարի ժամկետով: