15:21 , 14 հոկտեմբեր, 2013Ընթերցեք նաև նյութի առաջին և երկրորդ մասերը:
7 Դորանջել Վարգես (Վենեզուելա)

Դորանջել Վարգեսը ծնվել է 1957թ.ին Վենեսուելայում: Դեռ մանուկ հասակից նա բավականին դաժան ու տարօրինակ պահվածք ուներ: Իր պահվածքի պատճառով նրա ընտանիքը կարծում էր, թե նրա մեջ չար ոգիներ են մտել: 1995թ.ին Վարգեսը անտուն էր ու ապրում էր Սան Կրիստոբալում, որտեղ էլ սկսեց իրականացնել իր դաժան սպանությունները: Երբ նրան ձերբակալել են, (1999 փետրվար) նա խոստովանել է, որ 1995-1999թթ ընթացքում 10 մարդ է պանել ու կերել դիակները: Նա խոստովանել է, որ կերել է դիակները նշելով` որ իր նախընտրած հատվածներն ազդրերն ու սրունքներն էին և որ սիրում է հենց մկանուտ հատվածները: Նա նաև խոստովանել է, որ բացի մարդկանցից կերել է նաև շներ, կատուներ ու մողեսներ:
Այժմ նա գտնվում է հոգեբուժարանում մտավոր ու հոգեկան խանգարման համար:
6 Էնրիկետա Մարտի (Իսպանիա)

Էնրիկետա Մարտի ծնվել է 1868թ.ին Իսպանիայի Սանտ Ֆելիու դե Յոբրեգատ քաղաքում: Երիտասարդ տարիքում նա տեղափոխվել է Բարսելոնա որպես դայակ աշխատելու համար, սակայն շուտով սկսել զբաղվել մարմնավաճառությամբ: Ծանոթները նրան նկարագրում էին որպես անկանխատեսելի բնավորություն ունեցող տարօրինակ կին: Հասուն տարիքում Էնրիկետան սկսեց երկակի կյանքով ապրել: Օրվա ընթացքում նա ցնցոտիներ էր հագնում ու ողորմություն խնդրում, ընկնում փոքր երեխաների հետևից առևանգում նրանց ու ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել իսկ հետո սպանում էր նրանց:
Գիշերը նա շքեղ հագուստ ու գլխարկներ էր կրում ու հաճախում Առաբասադա խաղատուն ու այլ հաստատություններ, որտեղ կարլի էր հանդիպել Բարսելոնայի մեծահարուստներին: Էնրիկետան նաև կախարդուհի-բժիշկ էր, ով իր զոհերի մնացորդներից դեղորայք էր պատրաստում: Նա օգտագործում էր երեխաների արյունը, ոսկորները, մազերը, ճարպը: Այս պատճառով էլ դիակնենրը չէին հայտնաբերվում, քանի որ նա փաստորեն օգտագործում էր մարմնի բոլոր մասերը, դեղորայքի ու ուտելիք պատրաստելու համար: Ի վերջո Էնրիկետան ձերբակալվում է Էլ Ռավալոիմ Պոնենտ փողոցի 29 հասցեյում:
Էնրիկետայի բնակարանում գտնված մնացորդների հատուկ հետազոտության արդյունքում 12 տարբեր մարմինների մնացորդներ են հայտնաբերվել: Տարբեր տարրաների մեջ գտնվել են մարդու մարմնի մասեր, ճարպ, մակարդված արյուն, երեխաների մազեր, ձեռքերի կմախքներ, փոշիացված ոսկորներ և արդեն վաճառքի պատրաստ անուշահոտ յուղեր, քսուկներ, դեղորայքներ:
Այդ ժամանակահատվածում Բարսելոնայում հաճախ էին անհետ կորչում երեխաները, այնքան շատ, որ մարդիկ վախի մեջ էին ապրում, ենթադրվում է, որ նրանք բոլորը կարող էին էնրիկետայի զոհը դառնալ:
Ձերբակալելուց հետո, սակայն, Էնրիկետան չի հասցնում ստանալ իր պատիժը ու մեկ տարի և երեք ամիս անց նա սպանվում է իր բանտախցում եղող այլ բանտարկլյալների կողմից:
5 Յու Յանգ-չուլ (Հյուսիսային Կորեա)

Յու Յանգ-չուլը սերիական մարդասպան է, ով խոստովանել է, որ նաև կերել է իր զոհերին: Դեռ երեխա հասակում նա խոշտանգում էր կենդանիներին ու սպանում շներին: Նա չսպասված անցանկալի երեխա էր, ով աղքատության մեջ էր ապրում վիետնամական պատերազմի վետերան իր հոր հետ: 2003-2004թթ.ի ընթացքում Յանգ-չունլը 21 հոգի է սպանել հիմնականում մարմնավաճառների ու հարուստ ծեր տղամարդկանց: Մուրճով սպանելուց առաջ նա խոշտանգում էր իր զոհերին: Իր զոհերից առնվազն 11-ին նա անդամահատել է ու կերել նրանց միսն ու հում լյարդը:
Երբ նրան հարցրել են, թե որն է նրա հանցանքների շարժառիթը Յուն հեռուստատեսության տեսախցկների առջև պատասխանել է. «Կանայք չպետք է անառակությամբ զբաղվեն, իսկ հարուստները պետք է իմանան ինչ են իրենք արել»: 2005թ.ի հունիսի 19-ին Յունը դատապարտվեց մահվան: Նրա մահապատիժը դեռևս չի իրականացվել ու դեռևս բանավեճի առիթ է Հյուսիսային Կորեայում, արդյո՞ք պետք է իրականացվի մահապատիժ, թե ոչ: Հյուսիսային Կորեան այն քիչ տնտեսապես զարգացած ժողովրդական երկրներից է, որտեղ դեռևս իրականացվում է մահապատիժը (մյուս երկրներն են ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը):
4 Ալեքսանդր Սպեսիվցեվ (Ռուսաստան)

Ալեքսանդր Սպեսիվցեվը ծնվել է Ռուսաստանի Կեմերովո շրջանում: Ընտանիքում նա բռնության է ենթարկվել դաժան հոր կողմից: Երիտասարդ տարիքում մեղադրվել է ընկերուհուն սպանելու համար ու տեղափոխվել հոգեբուժարան, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել: 1991թ.ից նա սկսել զանգվածային սպանություններ իրականացնել: Սպեսիվցեվը սպանում էր փողոցում ապրող անտուն երեխաներին, ում նա կարծում էր, որ հասարակության համար վնասակար են ու չպետք է ապրեն: Ընդհանուր առմամբ նա պատասխանատու է 19 երեխաների կյանք խլելու համար: Սպանելուց հետո նա զոհերի դիակները տեղափոխում էր տուն, որտեղ մոր Լյուդմիլայի հետ նրանք պատրաստում էին մարդկանց միսն ու ուտում: Երբ նրա մասին տեղեկատվությունները տարածվեցին Ռուսական մամուլը նրան սկսեց անվանել «Սիբիրի կաննիբալ»:
Սպեսիվցեվը ի վերջո ձերբակալվում է, 1996թ.ին, երբ շենքի խողովակները ջարդվում են ու հարևանները կանչում են ջրմուղգործի: Պարզվում է, որ խնդիրը Սպեսիվցեվի բնակարանից էր գալիս: Երբ դռան թակոցին ոչ-ոք չի արձագանքում ջրմուղագործը ուժով է բացում դուռը: Արյունոտ պատերը տեսնելով` նա ոստիկանություն է կանչում: Ոստիկանությունը բնակարանում հայտնաբերում է մարդկային մարմնամասերով լի տարրաներ, գլխահատած մարմին սանհանգույցում ու մի անդամահատած կնոջ մարմին բազմոցի վրա, որը դեռ կենդանի էր: Նրան արագ տեղափոխում են հիվանդանոց որտեղ նա հասցնում է պատմել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն 17 ժամ անց մահանում է:
Բնակարանում հայտնաբերում են Սպեսիվցեվի օրագիրը, որտեղ նա մանրամասնում էր 19 աղջիկների սպանությունները, սակայն ընդհանուր առմամբ նա մեղադրվում էր 80 մարդու սպանության մեջ, քանի որ 80 տարբեր մարմնամասեր ու հագուստներ են հայտնաբերվել: 1999թ.ի հոկտեմբերի 5-ին դատարանը Սպեսիվցեվին անմեղսունակ է ճանաչում ու տեղափոխում հոգեբուժարան: Մինչ այսօր նա գտնվում է հոգեբուժարանում: Լյուդմիլա Սպեսիվցեվան հերքել է սպաննությունների մեջ իր ներգրավվածությունը, այնուամենայնիվ 13 տարով դատապարտվել ազատազրկման, որպես Ալեքսանդր Սպեսիվցեվի հանցակից:
3 Ֆրից Հերման (Գերմանիա)

Ֆրից Հերմանը ծնվել է 1879թ.ին, Գերմանիայի Հենովեր քաղաքում: Նա բավականին հանգիստ երեխա է եղել: 1918-1924թթ.ի ընթացքում Հերմանը 24 մարդու կյանք է խլել, սակայն կասկածվում է առնվազն 27 մարդու սպանության մեջ: Նրա զոհերը հիմնականում երիտասարդ տղաներ էին, երբեմն մարմնավաճառ տղաներ: Նա այս տղամարդկանց սեռական կապի համար հրավիրում էր իր բնակարան, որտեղ էլ կտրում էր նրանց կոկորդները:
Նա իր զոհերին անդամահատում էր, կիսով չափ ուտում այնուհետև մասնատում ու նետում Լեյն Գետը:
Երբ նրան հարցնում են, թե քանի հոգի է նա սպանել, Հերմանը նշում է, թե 50-70 հոգի: Նրան մահապատժի են դատապարտում ու գլխատում 1925թ.ի ապրիլի 15-ին: Նրա արտասանած վերջին բառերն էին. «Ես զղջում եմ, սակայն չեմ վախենում մահից»:
2 Օտտիս Թուլ (ԱՄՆ)

Օտտիս Թուլը ամերիկացի սերիական մարդասպան ու կաննիբալ էր: Նա իր հանցակցի` Հենրի Լի Լուկասի հետ ընդունել են 100-ավոր չբացահայտված սպանությունների մեղքը: Ի տարբերություն Հենրի Լի լուկասի, Օտտիս Թուլը խոստովանել է, որ կերել է իր զոհերի միսը ու բավականին մանրամասնորեն նկարագրել իր հանցանքները: Թուլն ու Լուկասը հանդիպել են Ջեքսոնվիլի խոհանոցում: Նրանք սեռական կապ են ունեցել ու միասին սերիական սպանություններ իրրականացրել: Նրանք օգնել են ոստիկանությանը գտնել 246 անհայտ կորած մարդկանց դիակները ու խոստովանել, որ ընդհանուր առմամբ 430 մարդու կյանք նե խլել:
1996թ.ի սեպտեմբերի 15-ին 49 տարեկան հասակում Օտտիս Թուլը մահացել է բանտում լյարդի անբավարարությունից:
1 Ռատու Ուդրե Ուդրե (Ֆիջի)

19-րդ դարում Ֆիջիում ապրող մարդիկ աշխարհին հայտնի էին որպես ծիսական կաննիբալիզմ իրականացնող ժողովուրդ: Ուդրե Ուդրեն Ֆիջիում ապրող մարդ էր, ով գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում որպես ամենաշատ մարդ կերած կաննիբալ: Նշաված է, որ նա մոտավորապես 872-999 մարդու միս է կերել: Յուրաքանչյուր դիակ ուտելուց հետո նա մի քար էր պահում, որոնք մեռնելուց հետո նրա գերզմանին դրվեցին: Ուդրե Ուդրեն հավատացած էր, որ 1000-րդ մարմինն ուտելուց հետո նա անմահ կդառնար: