15:30 , 14 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում Վաշինգտոնի հյուսիս-արևելյան հատվածում ավելի քան 60 մարմնավաճառներ հայտնվել են ճաղերի հետևում:
Ինչպես հայտնում է The Washington Post-ը` հոկտեմբերի 12-ին և 13-ին Վաշինգտոնի ոստիկանությունը մարմնավաճառության կասկածանքով շուրջ 60 մարդու է ձերբակալել, այդ թվում` մարմնավաճառներ և կավատներ:
Ոստիկանների տեղեկացմամբ` ձերբակալվածների մեջ ոչ միայն փողոցային մարմնավաճառներն են, այլև նրանք, ովքեր իրենց ծառայություններն առաջարկել են համացանցի կամ էլ հեռախոսային կանեչերի միջոցով: