15:04 , 14 հոկտեմբեր, 2013
Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Սենատում դեմոկրատների կամ հանրապետականների անզիջում սկզբունքայնությունից ԱՄՆ-ը կհայտնվի ֆինանսական դեֆոլտում, իսկ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ուրեմն Արևմուտքում աշխարհը կառավարելու նոր եղանակ են մոգոնել:
Իսկ ներկայում, ըստ իս, Վաշինգտոնն իր տնտեսական առաջնայնության PR-ով է զբաղված, ինչպես օրինակ, ոչ վաղ անցյալում` նման գործընթաց էր ծավալվել ռազմական ոլորտում` կապված Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու սպառնալիքների հետ: