15:11 , 14 հոկտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
31-ամյա Ռոքսի Գրիվզը հարսանեկան արարողության ժամանակ թույլատրել է ամուսնուն` Միքին սափրել իր գլուխը:
Զույգը ծանոթացել է համացանցում 2010թ.-ին և Միքը ամուսնության առաջարկություն է արել` չնայած այն հանգամանքին, որ Ռոքսին արդեն 2 երեխա ունի:
Ռոքսին ինքն է ցանկացել ինչ-որ տարօրինակ քայլի դիմել հարսանեկան արարողության ընթացքում: Միքը ընդունել է ապագա կնոջ առաջարկը:
Ամուսինը նշել է, որ ինքը պատրաստ է սիրել Ռոքսիին նաև առանց գեղեցիկ մազերի: 


