15:04 , 14 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հզոր ձնահյուսքը, որն առաջացել է «Ֆայլին» ցիկլոնից, Տիբեթում՝ Ջոմոլունգմայի բազային ճամբարներից մեկում, 5200 մետր բարձրության վրա, արգելափակել է 86 զբոսաշրջիկի: Նրանցից 13-ն արտասահմանցի են, հայտնում է RIA Novosti-ն:
Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ եղանակային վատ պայմանների պատճառով արդեն մի քանի մարդ է մահացել Հնդկաստանում:
Զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել, նրանց օգնության է հասել փրկարար ջոկատը: