14:58 , 14 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Մենք կարծում էինք, թե տեսել ենք արդեն այն ամենն, ինչ կարող է դուրս գալ եռաչափ պրինտերներից՝ զենք, մարդկային օրգաններ, բուրգերներ, սակայն վերջին ինովացիաներն այնքան փոքր են, որ բոլորովին տեսանելի չեն:
Ներկայումս գիտնականները սովորում են եռաչափ պրինտերով տպել իրեր մոլեկուլյար մակարդակով, ինչը մեզ տալիս է հնարավարություն՝ աննախադեպ մակարդակով վերահսկելու ստեղծվող նյութի հստակ կազմը և բացում քիմիական ու կենսաբանական հետազոտությունների բոլորովին նոր աշխարհ: Իհարկե, ոչ առանց լազերների:
Վենայի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների խումբը նոր տեխնոլոգիան անվանում է «Եռաչափ ֆոտոպաստավստում» (3D photografting), և սկզբունքայնորեն, այն աշխատում է ինչպես սովորական եռաչափ տպագրություն՝ սակայն շատ ու շատ փոքր մասշտաբներում: Եւս մեկ վճռական տարբերություն է փոքրագույն եռաչափ «անտառների» կիրառումը, որոնց վրա գիտնականները դասավորում են մոլեկուլները: Դա թույլ է տալիս կառուցել մոլեկուլներ բացառիկ ճշգրտությամբ: Պատվաստման գործընթացը տեղի է ունենում հիդրոգելում, որը բավականին փխրուն է ու ճկուն:
«Ճիշտ այնպես, ինչպես նկարիչն է տեղադրում գույները կտավի համապատասխան կետերում, մենք տեղադրում ենք մոլեկուլները հիդրոգելում, սակայն երեք տարածություններում ու բարձր ճշգրտությամբ»,- ասում է Advanced Functional Materials-ում հրապարակված հետազոտության հեղինակներից Ալեքսանդր Օվսյանիկովը:
Եռաչափ ֆոտոպատվաստման հնարավարություններն անսահման են: Կիրառման ամենից գրավիչ ոլորտը, թերևս, բժշկականն է: Քանի որ գիտնականները կարող են աշխատել կենդանի կենսաբանական նյութով, հույս կա, որ նոր գործընթացը թույլ կտա ստեղծել միկրոսկոպիկ թեստավորման նոր տեսակներ: Ավստրիական գիտնականները կարող են ստեղծել «լաբորատորիա չիփի վրա»՝ տեսնելու համար, թե ինչպես են առանձին մոլեկուլներ փոխազդում տարբեր միջավայրերի հետ: Նրանք կարող են նաև արհեստական ձևով աճեցնել ցանկացած ձևի ու ցանկացած հնարավարություններով կենսաբանական նյութ: Օրինակ՝ աշխարհի ամենամահացու վիրուսը: Սակայն եկեք մտածենք լավի մասին: