14:52 , 14 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնեց Իտալիա, որտեղ վաղը` հոկտեմբերի 15-ին, տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Ինչպես Նեապոլից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել:
Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Էքսելսիոր» հյուրանոցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ