Բալոտելին հարձակվել է լրագրողի վրա


13:48 , 14 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին շարունակում է խուլիգանություն անել:

Նեապոլի կայարանում նա փորձել է կոտրել Mediaset հեռուստաընկերության օպերատորի տեսախցիկը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Միլանի» ֆուտբոլիստը մի քանի անգամ ցանկացել է հարվածել իր կողքին գտնվող տեսախցիկին: Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար Նեապոլ ժամանած իտալացիներին դիմավորել են հարյուրավոր երկրպագուներ և լրագրողներ: