13:41 , 14 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Թեհրանում պաշտոնապես գրանցվել է Իրանա-ամերիկյան առևտրային պալատը՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլա Սեյֆը։
Նշվում է, որ այդ որոշումն ուղղված է Իրանի և ԱՄՆ-ի միջև առևտրային կապերի ակտիվացմանն ու պարզեցմանը՝ առաջին հերթին իրանական ծագմամբ ամերիկացի գործարարների համար, և ընդունվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած այցից հետո։
Այդ այցի հաջողությունը միջպետական հարաբերությունների բարելավման հույս է ներշնչել երկու երկրների գործարար շրջանակներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ