2014թ Ռուսաստանում բենզինը կթանկանա 6-10%-ով


13:34 , 14 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

2014 թվականին Ռուսաստանում բենզինի գները հարկային մանեւրի կիրառման հետեւանքով կբարձրանան 6-10%-ով: Այս մասին լրագրողների ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Բենզինի գնի ոչ մեծ աճը, ամենայն հավանականությամբ, լինելու է 6-10%-ի շրջանակում»,- ասել է Դվորկովիչը: